Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՖԻՖԱ-ն չի աջակցի

ՖԻՖԱ-ն չի աջակցի
22.01.2013 | 12:30

Կիրակի Սանկտ Պետերբուրգում կայացել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի, ՌՖՄ-ի նախագահ Նիկոլայ Տոլստիխի, 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման ու անցկացման կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինի մամուլի ասուլիսը, որտեղ առանցքային հարցերից է եղել ԱՊՀ առաջնության հնարավոր կազմակերպման հարցը: Խնդրո առնչությամբ ի մասնավորի ահա թե ինչ է ասել Բլատերը. «ՖԻՖԱ-ն բնավ էլ հետաքրքրված չէ դրանով: Սկզբում կազմավորվեցին ազգային ֆեդերացիաներ, այնուհետ աշխարհագրական սկզբունքով ստեղծվեցին համադաշնություններ: Ռուսաստանն ՈՒԵՖԱ-ի կազմում է, որտեղ կա ակումբային երկու մրցաշար` Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան: Դա համապատասխանում է ՖԻՖԱ-ի կանոնակարգին: Դրա համար էլ ԱՊՀ առաջնություն անցկացնելն անհնարին է, և այն աջակցություն չի ստանա ՖԻՖԱ-ից: Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Նիկոլայ Տոլստիխին իմ խորհուրդն է` չաջակցել նման գաղափարներին»:
Եթե տեսնում եք, ամեն ինչ ասված է կարճ ու ավելի քան հստակ: Չխորանալով մանրամասների մեջ` միայն նշենք, որ սա ՈՒԵՖԱ-ՖԻՖԱ հակամարտության ավելի քան խոսուն վկայությունն է, իսկ թե մենք մեր «հզոր» ֆուտբոլային ներուժով ինչո՞ւ ենք խառնվում այս երկու կառույցների բախմանը, ավելի քան անհասկանալի է (չնայած լավ էլ հասկանալի է), այն էլ այն դեպքում, երբ երկրի ներքին առաջնություն կազմակերպելու համար հազիվ ենք կարողանում կոմպլեկտավորել քիչ թե շատ հավասարարժեք ութ թիմ:
Կարիք կա՞ ասելու, թե ինչ հզորությամբ թիմեր:
Եթե չեք ալարում, հայացք գցեք եվրոպական ակումբային երկու խոշոր առաջնություններին մեր թիմերի ունեցած մասնակցության վիճակագրությանը:
Գոնե այս հարցում թայֆաբազություն մի արեք:
Սա ոչ մեր կռիվն է, ոչ էլ մեր պատերազմը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ